Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

  1. Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը

Հարցեր և առաջադրանքներ

  • փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը
  • Ամեն մարդ աշխարհը և այնտեղ կատարվող ամեն երևույթ, ամեն բան, ընկալում է իր ձևով, այդ թվում նաև վախը: Իմ կարծիքով վախը ամենատարօրինակ և հետաքրքիր զգացումներից մեկն է: Բոլորս էլ ունենք վախեր՝ շատ տարբեր վախեր: Երբ մենք զգում ենք վախ, դառնում են ավելի համարձակ և փորձում ենք պայքարել մեր վախերի դեմ: Վախը գալիս է շատ պատահական և ստիպում, որ զգանք ինչ-որ անհանգստություն:
  • ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին
  • Ինչպես ստեղծագործության հեղինակն է ասում՝ Արտաշը սովորական մուկ չէր, նա հայ մուկ էր: Արտաշը մյուս մկներից տարբերվում էր իր համարձակությամբ և խիզախությամբ: Մյուս մկների համար օձի ընթրիք լինելը, դա ուղղակի դժբախտություն էր, որից փախչել անհնար էր, իսկ Արտաշի համար այդ ամենը փորձություն էր, որը նա պատվով հաղթահարեց: Կարծում եմ, որ Արտաշի մեջ նաև մի փոքր վախ կար, որը նրան ավելի համարձակ դարձրեց և ստիպեց կռվել մինչև վերջ:
  • այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ
  • Կարծում եմ ոչ միայն իմ, այլ բոլոր ընթերցողների համար սա դաս եղավ, այն ապացուցեց, որ պետք է կռվել, պետք է պայքարել սեփական կյանքի և ազատության համար, պետք է չվախենալ համարձակ լինելուց:
  • Ընթերցանության նյութ- «Անկախությունը` ամենօրյա աշխատանք»

Leave a comment