Posted in Պատմություն 9

Մայիսի 29-հունիսի 16․

Նախաքննական նախապատրաստություն

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին.

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Հայաստանի անկախության հռչակագիրը կքնվել է  1990 թվականի օգոստոսի 23ին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Հայաստանը պետք է ունենար սեփական դրամական համակարգ։

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին

հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։

Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Իրական անկախության կարևորագույն չափանիշներից մեկն էլ ՀՀ միջազգային ճանաչումն ու նրա հետ դիվանագիտական կապերի հաստատումն է: ՀՀ-ն հենց սկզբից արտաքին-քաղաքական կարևոր խնդիր հռչակեց աշխարհի հետ ուղղակի արտաքին կապերի հաստատումը: Փաստական առումով 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչել և նրա հետ դիվանագիտական կապեր էր հաստատել նորանկախ Լիտվայի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության համար կարևոր էր Ռուսաստանի կողմից ՀՀ անկախության ճանաչումը (1991թ. դեկտեմբերի 17): Հաջորդ օրը Հայաստանն իր հերթին ճանաչեց Ռուսաստանի անկախությունը: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. ապրիլին: 1991թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ինքնիշխան պետություն: 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Շուտով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Թուրքիան, սակայն մի քանի պահանջների դիմաց: ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ:

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դ

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ: