Posted in Պատմություն 9

Մայիսի 29-հունիսի 16․

Նախաքննական նախապատրաստություն

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին.

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Հայաստանի անկախության հռչակագիրը կքնվել է  1990 թվականի օգոստոսի 23ին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Հայաստանը պետք է ունենար սեփական դրամական համակարգ։

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին

հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։

Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Իրական անկախության կարևորագույն չափանիշներից մեկն էլ ՀՀ միջազգային ճանաչումն ու նրա հետ դիվանագիտական կապերի հաստատումն է: ՀՀ-ն հենց սկզբից արտաքին-քաղաքական կարևոր խնդիր հռչակեց աշխարհի հետ ուղղակի արտաքին կապերի հաստատումը: Փաստական առումով 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչել և նրա հետ դիվանագիտական կապեր էր հաստատել նորանկախ Լիտվայի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության համար կարևոր էր Ռուսաստանի կողմից ՀՀ անկախության ճանաչումը (1991թ. դեկտեմբերի 17): Հաջորդ օրը Հայաստանն իր հերթին ճանաչեց Ռուսաստանի անկախությունը: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. ապրիլին: 1991թ. դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ինքնիշխան պետություն: 1992թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Շուտով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Թուրքիան, սակայն մի քանի պահանջների դիմաց: ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ:

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դ

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Posted in Ռուսերեն 9

22-26 мая

Урок 1. Работа с текстом “ Я и взрослый мир”

Домашнее задание:

1. Подберите антонимы к следующим словосочетаниям։

Вечный мир – временный мир, мимолётный мир
взрослый человек – незрелый человек, маленький человек,
молодая барышня – старая барышня
короткий миг – продолжительный миг
последнее утро – начальное утро, первое утро
горький плач – сладкий плач, радостный плач
безответственный поступок – ответственный поступок
короткий день – длинный день
быстрое движение –  медленное движение

2. Образуйте словосочетания из данных основ, а после словосочетания превратите в предложения։

красный, правый, зеленая, частый, духовник, золотой, кафтан, покой, корень, покорный, герань․

красный стул

правое ухо

зелёный чай

частая работа

духовный человек

золотая цепь

красифый кафтан

обрести покой

корень слова

покарный сын

красивый герань

Posted in Մաթեմատիկա 9

Կոն։ Կոնի մակերևույթի մակերեսը։ Գունդ

Կոնի մակերևույթի մակերեսը — դաս։ Երկրաչափություն, 9-րդ դասարան.

Sկ=π*r*l

Sհ=π*r2

Sլ=Sկ+Sհ=π*r*(l+r)

Գունդ

գունդ — Վիքիբառարան

S=4*π*r2

Վարժ․ 421

ա) r=6 սմ; l=9 սմ; Sկ=? սմ2; Sլ=? սմ2

Sկ=π*r*l=6π*9=54π սմ2

Sլ=π*r*(l+r)=π*6*(9+6)=6π*15=90π սմ2

Պատ՝․ 54π սմ2; 90π սմ2

բ) l=? սմ; Sլ=? սմ2; r=4 սմ; Sկ=24π սմ2

Sկ=π*r*l => l=Sկ/π*r => 24/4π=6 սմ

Sլ=π*r*(l+r)=4π*(4+6)=40π սմ2

Պատ՝․ 6 սմ; 40π սմ2

գ) l=? սմ; Sկ=? սմ2; r=5 սմ; Sլ=60 սմ2

Sլ=π*r*(l+r) => π*5*(l+5)=60 սմ2

5π*(l+5)=60 սմ2

l=60/5π — 7=7 սմ

Sկ=π*r*l=5π*7=35π սմ2

Պատ՝․ 7 սմ; 35π սմ2

դ) Sկ=6π դմ2; Sլ=10π դմ2; r=? դմ; l=? դմ

Sկ=π*r*l=2π*3=6π դմ2

Sլ=π*r*(l+r)=2π*5=10π դմ2 => r=2 դմ; l=3 դմ

Պատ՝․ 2 դմ; 3 դմ

Վարժ․ 422

r=5 սմ; a=12 սմ; Sկ=? սմ2; Sլ=? սմ2

l2=52+122 => l=√169=13 սմ

Sկ=π*r*l=5*π*13=65π սմ2

Sլ=Sկ+Sհ=π*r*(l+r)=π*5*(13+5)=5π*18=90π սմ2

Պատ՝․ 65π սմ2; 90π սմ2

Վարժ․ 427

ա) R=11 սմ; S=? սմ2

S=4*π*r2=4*π*121=484π սմ2

բ) S=25π սմ2; R=? սմ

S=4*π*r2 => R=√25π սմ2/4π սմ=√6.25=2.5 սմ

գ) S=16π սմ2; R=? սմ; S=? սմ

S=4*π*r2 => R=√16π սմ2/4π սմ=√4=2 սմ

Վարժ․ 428

r=16/2=8 սմ

S=4*π*r2=4*π*82=4*π*64=256π սմ2

Պատ՝․ 256π սմ2

Posted in Ֆիզիկա 9

Նախապատրաստական աշխատանքներ․ Մեծ Շարայի լեռ

Երթուղին քարտեզի միջոցով՝


Շարայի լեռ՝

Շարայի լեռ կամ Սուրբ Հովհաննես լեռնագագաթը գտնվում է  Հայաստանի Շիրակի մարզում, Արագածի ու Փամբակի լեռնաշղթայի միջև։ Բարձրությունը 2475 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 5 կմ։ Կազմված է անթրոպոգենի լավաներից, խարամներից, ջրասառցադաշտային նստվածքներից։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։

Լեռան անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։

Սբ․ Հովհաննես մատուռ լեռան գագաթին՝
Սուրբ Հովհաննես մատուռը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Մատուռի մասին փաստեր չկան, սակայն պատերից վրա գրվեծ է մատուռի վերանորոգման թվականը՝ 1896թ․։

Posted in Աշխարհագրություն 9

Գեղարքունիքի մարզ

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`   տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:

Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:

Մարզի բնակչությունը

Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:

Քաղաքները

Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:

Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:

Posted in Պատմություն 9

Մայիսի 22-26

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 31.Հայաստանի առաջին հանրապետությունը

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագիրը չափազանց ծանր էր հայերի համար, բայց այն կնքվեց հանուն անկախության, ժողովրդի ապահովության և վերջի վերջո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման համար, քանի որ սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Պայմանագիրը թուրքերի համար շատ ձեռնտու էր, քանի որ պայմանագրի համաձայն ՝ Հայաստանը մասնատվում էր և շատ քիչ տարածք էր մնում հայերին, Հայաստանը սահմանափակ քանակով զորք պիտի ունենար, երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։Պետական կառուցվածքի ու կառավարման տեսակետից Հայաստանը դեմոկրատական (ժողովրդավարական) հանրապետություն էր` խորհրդարանի գերակայությամբ։ Հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ` 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Վերջինս ընտրվում էր խորհրդարանի կողմից, և նրա գլխավորած կառավարությունը պատասխանատու էր խորհրդարանի առաջ։ Ըստ իս նմանություններ շատ կան։ Ներկայիս Հայաստանն էլ է խորհրդարանական, հանրապետության առաջին պաշտոնատար անձը վարչապետն է։ Հայաստանի առաջին հանրապետությունից մինչ այսօր պահպանվել է մեր դրոշը, զինանշանը, օրհներգը:

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։ Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները:

Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։ Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։ 1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։