Posted in Քիմիա 9

Գնահատման հարցեր

Ֆիզակական մարմին — ծավալ, զանգված — նյութեր

Ի՞նչ է նյութը
Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։

Ի՞նչ  է պարզ և բարդ նյութը
Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ տարրի ատոմներից։
Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են առնվազն 2 տարրի ատոմներից։

Նյութի հատկությունները
Նյութի հատություններ են կոչվում այն հատկանիշները, որոնք կամ նման են իրարկամ տարբեր։
Կան նյութի 3 հատկություններ քիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական։
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ազդեցություն է կենդանի օրգանիզմի վրա դրական կամ բացասական։

Մետաղ, ոչմետաղներ, օքսիդ, հինք թթու աղ-անօրգանական

Քիմիական ռեակցաներ՝ միացման, քայքայման, տեղակալման, փախանակման (չեզոքացման)։

Կատալիզատորը քիմիական նյութ է, որն արագացնում է ռեակցիան, բայց չի սպառվում ռեակցիայի ընթացքում։

Այրումը միացությունների և մոլեկուլային թթվածնի միջև տեղի ունեցող վերօքս ռեակցիա է, որի արդյունքում առաջանում են թթվածին պարունակող նյութեր։ Երբ ելանյութերից մեկն ածխաջրածին է, ապա ստացվող վերջանյութերում կլինեն նաև ածխածնի երկօքսիդն ու ջուրը։

Վերօքս (օքսիդավերականգնման) ռեակցիան քիմիական ռեակցիայի տեսակ է, որի ընթացքում տեղի է ունենում էլեկտրոնների անցում երկու կառուցվածքային միավորների միջև։
Posted in Քիմիա 9

Քիմիայից լաբորատոր առաջադրանքներ

<<Ելք ստուգատեսի շրջանակներում>> կատարելու են քիմիայից  լաբորատոր  առաջադրանքներ. 

Առաջադրանք  1. Սեղանին  դրված  նյութերը  դասակարգեք, հիմնավորելով Ձեր   

                                 Ընտրությունը.

                               ա) պարզ  և  բարդ  նյութերի 

                               բ) պարզ  նյութերը՝ մետաղների և  ոչմետաղների

                             գ)  բարդ  նյութերը՝ անօրգանական և  օրգանական նյութերի

Առաջադրանք  2.   Որոշեք  ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները(հոտը, համը, գույնը) և միջավայրը(հիմնային, թթվային, չեզոք)

Առաջադրանք  3.  Որոշեք  օդի  բաղադրությունը՝ մոմը  այրելով: Կատարեք  հաշվարկ. մոտավորապես քանի՞ լիտր  թթվածին  է  պարունակվում քիմիայի  լաբորատորիայում:

Առաջադրանք  4.  Կերակրի աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթը  կոչվում  է «ֆիզիոլոգիական լուծույթ»:  Պատրաստեք 500գ  ֆիզիոլոգիական լուծույթ, դրա  համար  քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնեք:

                          <<Մետաղների  քիմիական հատկությունները>>

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) 
Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ  2

Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:            

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4H2O, ակտիվ մետաղ երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատոր  փորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

                                        CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 

Posted in Քիմիա 9

Տարեվերջյան ինքնաստուգում

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Միկրոտարրեր – երկաթ, պղինձ, սելեն, յոդ, քրոմ, ցինկ, ֆտոր, մանգան, կոբալտ, մոլիբդեն, սիլիցիում, բրոմ, վանադիում, բոր, մագնեզիում, նատրիում, քլոր, կալիում, կալցիում։

Մակրոտարրեր – ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ

Ուլտրատարրեր – ոսկի, արծաթ, ուրան, ալյումին

2. Որքա՞ն է մակրոտարրերի՝ C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի (%).

       1)  24 %                              2)76 %                          3)  97 %             4)  62%

3. Որքա՞ն է կենսական տարրերի՝ մակրոտարրերի կարգաթվերի գումարը.

      1)  31                                   2)  92                              3)  53                           4)   48

4. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի  նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

5. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

  1)  սննդային, մեծ, կենսաբանական                          3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

  2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական                4)  սննդային, մեծ, կենսաքիմիական   

6. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում  է, քանի որ ____________ ազդեցությամբ  ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով _____________:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին                                

2) ուրեազ  ֆերմենտի, ատոմային թթվածին

3) ուրեազ  ֆերմենտի, ատոմային ջրածին

 4) կատալազ  ֆերմենտի, ատոմային թթվածին  

7. Որո՞նք են բաց թողած բառերը.

Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն _________ ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են  որպես ____________ միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես _______:

1) ընկճող, ուրախացնող, խթանիչ                            3) խթանիչ, ընկճող, թույն                                          

2) ընկճող , խթանիչ, թույն                                            4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

8. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

9. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…

Օրգանական նյութեր – սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ

Անօրգանական նյութեր – կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, քլոր

10. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը, գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած:

Ջուր — H2O(1:16); Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100 = 11.111%:

11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.

1)  H216O                                     2)   D216O                            3)   D217O                   4)  T218O

12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում՝ D2O –ում.  

1)  25                               2)   29,4                           3)  70,6                     4)  80

13. Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում…

Սենյակների ծավալները՝

  • 26 մ3
  • 19 մ3
  • 31 մ3
  • 19 մ3
  • 88 մ3
  • 49 մ3

26+19+19+31+88+49=232 մ3

1 լիտր = 0.001 մ3

V(O2)=232000 լ * 20/100=46.400 լիտր

Պատ՝․ 46.400 լիտր

14. Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.

C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O + 2816 կՋ    

 Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 90գ գլյուկոզ:

  1)   602                            2)  1408                             3)  704                            4)  325      

15. Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՝ քիմիական, ինչու՞։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար, պատասխանը հիմնավորեք….

Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայություն։

Այն քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

16. Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

17. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

18. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

19. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 ախտածին մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Դրանք կարող են լինել գազեր, ինչպիսիք են ջրածնի քլորիդը, բենզոլը կամ տոլուոլը, դիօքսինը կամ ասբեստի նման միացություններ և այնպիսի տարրեր, ինչպիսիք են կադմիումը, սնդիկը և քրոմը։ Հողը հաճախ թունավորվում է պարարտանյութերի պատճառով, օդը՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների, ջուրը՝ մարդկանց կողմից արտադրված աղբերի։

21. Ինչպիսի՞ գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը։

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։

Posted in Քիմիա 9

Անհատական նախագիծ՝ էկօլոգիապես մաքուր սնունդ

Այն սնունդն է որը չի պարունակում վնասակար նյութեր, որոնք բացսական ազդեցությւոն չեն թողում մարդու առողջոթյան վրա։չեն  կիրառվում  քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև  աճեցման տեղը, օդի մաքրությունը,  ոռոգման ջրերի քիմիական կազմը,  արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը: Բացի աճեցման էկոլոգիապես մաքուր պայմաններից,  կարևոր է նաև տեղափոխման և  վերամշակման ընթացքը:

ՀՀ-ում արտադրվող  մի շարք  ապրանքների վրա վերջերս հայտնվել է  “էկոլոգիապես մաքուր” գրավիչ արտահայտությունը, չնայած  ապրանքատեսակի գինը դրանից գրեթե չի փոխվել: Մինչդեռ ամբողջ աշխարհում  իսկապես  էկոլոգիապես մաքուր  սննդի գինը մի քանի անգամ գերազանցում է  էկոլոգիապես  ոչ մաքուր արտադրանքի արժեքը:Շրջելով   երևանյան   սննդի  կետերով`  նկատեցինք, որ վաճառվող սննդամթերքները չեն համապատասխանում էկոլոգիապես մաքուր սննդի  չափանիշներին:  Վաճառակետերում  վաճառում են “փոշում կորած” սնունդ, սակայն երբ  վաճառողից բացատրություն ենք պահանջում, թե ինչու է վաճառվող սնունդը գտնվում այդ վիճակում, պատասխան է հնչում. “Արագորեն սպառվում է, ծածկելու կարիք չկա”:  Ի դեպ, մեր երկարատև զրույցի ընթացքում  “էկոլոգիապես մաքուր” սնունդը այդպես էլ մնաց  վաճառասեղանին`  սպասելով իր սպառողին: Էկոլոգիապես մաքուր  համարվող  սնունդը պետք է համապատասխանի բազմաթիվ չափանիշների, որոնցից ամենակարևորները և համազգայինները  “Econews”-ի հետ զրույցում  առանձնացրեց  ԵՊՀ էկոլոգիայի և բնության  պահպանության ամբիոնի լաբորատորիայի  վարիչ Աստղիկ Դանիելյանը. “Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա: Դրանց ստացման համար  չեն  կիրառվում  քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև  աճեցման տեղը, օդի մաքրությունը,  ոռոգման ջրերի քիմիական կազմը,  արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը: Բացի աճեցման էկոլոգիապես մաքուր պայմաններից,  կարևոր է նաև տեղափոխման և  վերամշակման ընթացքը”: “Econews”-ը  դիմեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտե`  պարզելու, թե միջազգային ինչ չափանիշներով է  կատարվում սննդի մաքսազերծումը և լիցենզիայի տրամադրումը: Պատասխան նամակում գրված էր.  “Մաքսային սահմանով նշված ապրանքատեսակի բացթողումը կախված չէ բնապահպանական որևէ չափանիշից: Սննդի ներկրման մաքսային ձևակերպումների համար որևէ լիցենզիա չի պահանջվում”:  Այսինքն` ըստ Պետական եկամուտների կոմիտեի` սնունդը ՀՀ տարածք ներմուծվելիս որևէ ստուգում չի անցնում:

Posted in Քիմիա 9

Օդի բաղադրության որոշումը

Օդի բաղադրությունը՝

μ(02)=20%

μ(N2)=78%

Այլ նյութեր՝ ազնիվ գազեր μ(CO2)=0.03% (ավելացել է 0.04%)

Փորձի ընթացքը՝

Օդի բաղադրությունը որոշելու համար, լուցկու օգնությամբ վառում ենք մոմը, որը գտնվում է ջրով լցված տարայի մակերևույթին։ Այն փակում ենք խողովակով և ուժեղ սեղմում ենք այն, որ օդ չանցնի։ Որոշ ժամանակ հետո մոմը հանգում է։ Բարձրացավ ջուրը, մոտավորապես մեկ հինգերորդ չափով, որովհետև օդում թթվածնի չափաբաժինը նույնպես քսան տոկոս է։

Posted in Քիմիա 9

Ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները, միջավայրի որոշումը

  • Գույնը-թափանցիկ
  • Համը և հոտը
  • Միջավայրը

Քաղցրահամ ջրերը բաղադրում են K Na։
Ջրին դառնություն են տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը։
Մաքուր խմելու ջուրը չպիտի պարունակի 100 աղտածին մանրեներից ավել։
Ծայրահեղ դեպքերում ջուրը եռացնում են։

Խմելու ջուրը գույն չունի, համ, հոտ չունի։ Ուստի աչքով և նույնիսկ փորձելով դժվար է որոշել դրա որակը, որը թաքնված է ջրի բաղադրության մեջ։ Խմելու ջրի բաղադրության որակի հիմնական չափանիշը նրա անվտանգությունն ու օգտակարությունն է մարդու առողջության համար։ Խմելու ջրի բաղադրությունը կարող է լինել բնական, լրացուցիչ մաքրված և արհեստականորեն հանքայնացված, ինչը էապես ազդում է դրա որակի վրա։

Եթե ​​ամփոփենք համաշխարհային չափանիշները, ապա խմելու ջուրը քաղցրահամ ջուր է՝ 1 գ/լ-ից ոչ ավելի ընդհանուր հանքայնացումով, որը նախատեսված է մարդու ամենօրյա օգտագործման համար՝ խմելու և առանց սահմանափակումների, ողջ կյանքի ընթացքում պատրաստելու համար: Այն պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ բնութագրեր՝ լինի թափանցիկ, անգույն, անհամ և անհոտ, անվտանգ մանրէաբանական, քիմիական և ճառագայթային պարամետրերով:

Անվտանգության այս պահանջները կիրառվում են ցանկացած խմելու ջրի նկատմամբ, ներառյալ մակերևութային կամ ստորգետնյա աղբյուրներից ծորակի ջուրը, որը ենթարկվել է լրացուցիչ մաքրման տարբեր զտիչների միջոցով: Սակայն շշալցված խմելու ջուրը ենթակա է որակի լրացուցիչ պահանջների: Այն նախատեսված է ոչ միայն անվտանգ, այլև օգտակար լինելու համար, որպեսզի պարունակի մարդու առողջության համար անհրաժեշտ բավարար հանքանյութեր, որոնք ստացվում են խմելու ջրի միջոցով: Նման ջուրը կոչվում է ֆիզիոլոգիապես ամբողջական խմելու ջուր:

  • Ջուրը պետք է լինի բնական և բխի էկոլոգիապես մաքուր պաշտպանված ստորգետնյա աղբյուրից՝ բնական բաղադրությամբ՝ պայմանավորված բնության մեջ ջրի ցիկլով։
  • Ջուրն իր բաղադրության մեջ պետք է պարունակի բավարար քանակությամբ ֆիզիոլոգիապես նշանակալի մակրո և միկրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են մարդու առողջությունը պահպանելու համար։ Անկախ սննդից դրանց ընդունումից, դրանք են․ բիկարբոնատը, կալցիումը, մագնեզիումը, կալիումը, ֆտորը և ունեն որոշակի կարծրություն և ընդհանուր հանքայնացում:

Ենթադրվում է, որ բարձրորակ ֆիզիոլոգիապես ամբողջական խմելու ջուրը բնական ջուր է արտեզյան հորերի էկոլոգիապես մաքուր ստորգետնյա աղբյուրներից, որը հազարավոր տարիներ բնականաբար զտվել է երկրի հաստությամբ: Այնուհետև բնության մեջ ջրի շրջանառության գործընթացում ձեռք է բերում ստերիլ մաքրություն, բյուրեղային թափանցիկություն և հագեցած է մակրո և միկրո բաղադրիչների օգտակար հանքային բաղադրությամբ:

Շշալցված խմելու ջրի գալուստով գրեթե հռետորական է դարձել այն հարցը, թե որ ջուր խմել՝ ծորակ կամ շշալցված:
Ծորակի ջուրը, անցնելով տասնյակ և հարյուրավոր կիլոմետրեր խողովակաշարերով (օրինակ, Մինսկի ջրատարն ունի ավելի քան 3000 կմ ընդհանուր երկարություն), ստանում է երկրորդային աղտոտում, անկախ աղբյուրի որակից, դրանք են սպիտակեցնող, ժանգ և այլ տհաճ և վտանգավոր նյութեր, որոնք առկա են ջրամատակարարման համակարգում և վատթարացնում են խմելու ջրի որակն ու անվտանգությունը։ Կենցաղային ծորակի ջրի զտիչները չեն պաշտպանում պաթոգեն բակտերիաներից, վիրուսներից և թունավոր նյութերից և չեն ապահովում ջրի օգտակար բաղադրություն: Դրանք միայն բարելավում են ծորակից ջրի օրգանոլեպտիկ բնութագրերը՝ գույնը, համը, հոտը։

Նույնիսկ ամենաթանկ հակադարձ օսմոզային ֆիլտրերը կարող են երաշխավորել միայն գրեթե թորած ջրի ելքը՝ ամբողջությամբ մաքրված ամեն ինչից մինչև «0», որը մարդկանց համար լիարժեք խմելու ջուր չէ:

Ուստի պատասխանն ակնհայտ է. ամենաբարձր որակի և անվտանգ խմելու ջուրը շշալցվում է մաքուր բնական աղբյուրից՝ առանց սանտեխնիկայի և լրացուցիչ մաքրման զտիչների, որոնք փոխում են դրա բաղադրությունը: Բնական պարզ մաքրությունը և արտադրության խիստ հսկողությունը շշալցման ընթացքում ապահովում են որակի մեծագույն երաշխիք:

ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) փորձագետները, հիմնվելով միմյանցից անկախ բազմաթիվ երկրներում իրականացված բազմամյա հետազոտությունների վրա, պնդում են, որ մարդու սպառման համար նախատեսված խմելու ջուրը պետք է պարունակի բավարար քանակությամբ ֆիզիոլոգիապես կարևոր տարրեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, կալիումը, ֆտորը և ունենա անհրաժեշտ հանքայնացման քանակություն՝ օգտակար լինելու համար:
Տրված նյութերից երևում է, որ բնական խմելու ջրի հիմնական բաղադրիչը կալցիումի երկածխաթթվային Ca(HCO3)2-ն է՝ լուծարված 2 բիկարբոնատային անիոնների՝ HCO3— և կալցիումի կատիոնների տեսքով Ca2+, որոնք միասին կազմում են ընդհանուր հանքայնացման զանգվածի մոտ 80%-ը: Դրանք եփելիս թեփուկներ են կազմում՝ վերածվելով չլուծվող կալցիումի կարբոնատի՝ CaCO3-ի։

Posted in Քիմիա 9

Էկոտուր 2023

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական հիմնախնդիրներ գիտեք, թվարկեք…

Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։

Continue reading “Էկոտուր 2023”
Posted in Քիմիա 9

Լաբերատոր փորձեր

Փորձ 1. Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային միջավայրում:

Մեթիլնարնջագույն –

Լակմուս –

Ֆենոլֆտալեին –

Փորձ 2. Ցինկի քլորիդի ստացումըտեղակալման ռեակցիայի օգնությամբ ցինկի և աղաթթվի փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք.
ա) ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ)

բ) անջատված ջրածնի ծավալը ( լ, ն.պ. ),եթե փորձի համար վերցրել եք m գ մետաղ:

Zn + 2HCl = H2 + ZnCl2
2Al + 6HCl = 3H2 + 2AlCl3
Mg + 2HCl = H2 + MgCl2

2H2 + O2 – 2H2O + Q

Տեղակալման ռեակցիաները ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որի ընթացքում պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի ատոմներից մեկին, իսկ ռեակցիայի հետևանքով առաջանում է նոր պարզ նյութ և նոր բարդ նյութ։

Այրման ռեակցիաների ժամանակ անջատվում է լույս և ջերմություն։

Փորձ 3. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ նատրիումի քլորիդի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10 գ 10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ: