Posted in Գրականություն 9

Կոմիտասյան օրեր

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ես կներկայացնեմ իմ կատարած երեք առաջադրանքները։

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Ինձ շատ հետաքրքրեց տվյալ առաջադրանքը, քանի որ ես մանկուց սիրել և լսել եմ մեծն Կոմիտասին։ Մի քիչ պատմեմ իր երգչախմբի մասին ֊ 1908 թվականին տեղի է ունեցել Կոմիտասի երգչախմբի համերգը՝Ջանփոլադյան թատրոնի շենքում՝ Երևանում, որն ցավոք արդեն քանդված է։ Կոմիտասը սովորել է բեռլինի կայսերական համալսարանում։ 1899 թվականին վերադառնում է Էջմիածին: Նա երաժշտություն էր դասավանդում Գևորգյան ճեմարանում։ Այդ ժամանակ սկսել էր ձևավորվել իր երգչախումբը։ 1900-ական թվականներին Անդրկովկասի քաղաքներում երգչախումբը սկսեց իր ելույթները։ Կոմիտասի համերգից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1907 թվականին տեղի էր ունեցել Ջանփոլադյանի թատրոնի բացումը։

5. Նայիր «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»  և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը և պատմիր՝ ինչի մասին են:

Սկզբից մեզ ցույց են տալիս Կոմիտասի տունը։ Ինչից հետո պատմում են նրա գործունեության մասին Էջմիածնում։ Հետո պատմում են Կոմիտասի կատարած գործերի մասին Էջմիածնում։ Կոմիտասը ապրել և մեծացել է Կովկասում, ապա հասուն տարիքում տեղափոխվել Գերմանիա։ Գերմանիայում 1903թ․ նա ծանոթանում է Յոզեֆ Յոախիմնի՝ աշխարհահռչակ ջութակահարի հետ։ Իր կատարումից հետո մեզ ցույց են տալիս Աղավնի Մեսրոպյանի հուշերը ֊ Կոմիտասի սիրած երգերի մասին։ 1910-1912 թթ․ Կոմիտասը արդեն հայտնի և շատերի կողմից սիրված էր։ Ապա գալիս է Կոմիտասի լուսանկարը և տեսանյութը ավարտվում է։

2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը, իմացածդ վերապատմիր բլոգում։

Ավ․ Իսահակյանը գովում էր Կոմիտասին և իր անցած ուղին։ Կոմիտասը մարդկային բացառիկ առաքինությունների տեր էր, չափազանց աշխատասեր, կամքի մեծ ուժ ուներ, անկեղծ, բաերհոգի և համեստ՝ ամենքի նկատմամբ։ Կոմիտասի շնորհիվ պահպանվել են մեր հայկական-ժողովրդական երգերը։ Կոմւտասի շնորհիվ հայ շարականների մեծ մասը չէր հասնի մեր սերունդներին։

Posted in Կենսաբանություն 9

Դաս 3՝ Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Նուկլեինաթթուներ
Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը։ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ)։ ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։ Այն ունի բացառիկ մեծ մոլեկուլային զանգված։ Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության ապահովումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

ՌՆԹ


ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային։ ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզն է, այլ ռիբոզը։ Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ-ի անվանումը։ Բացի դրանից, ՌՆԹ-ի բաղադրությունը որոշ չափով տարբերվում է ԴՆԹ-ի նուկլեոտիդներից։ Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է։ Դրանք են՝ փոխադրող ՌՆԹ-ները, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզի վայրը։ Մյուսը ինֆորմացիոն ՌՆԹ-ներն են։ Դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը։ Վերջապես ռիբոսոմային ՌՆԹ-ներն ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ։