Posted in Գրականություն 9

Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ

Ապրիլի 24-28Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ

Մայիսի 1-5Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ. ամփոփում

1. Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին:
2. Վերլուծիր կամ ձայնագրիր հավանածդ բանաստեղծությունը:
Համկերպություն
Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,
Ես կերթամ մութ արահետես,
Երջանիկ այն համոզմամբ, որ
Սրտով գոնե ինծի հետ ես:
Ու անխռով կայքես նըսեմ
Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ
Դալուկ լույսըս, պիտի սպասեմ
Քեզի որչափ որ ես ապրիմ:
Մեկ խնդիրք մը միայն. վերջին
Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս,
Եվ երբ ամենքն ինե փախչին,
Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:
Եվ ամեն փառքի փոխարեն,
Միայն պատկերըդ հստակ ու ջինջ
Հետըս տանիմ այս աշխարհեն
Չը հիշելով ուրիշ ոչինչ:
Ձայնագրություն

Ցորյանի ծովեր

Հովե՜ր կ’ացնին.

Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:
Ձայնագրություն


3. Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել: 
Ես կարդացել եմ Դանիել Վարուժանի մասին։
Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թ.-ի ապրիլի 20-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, 1902 թվականին տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ 1909-ին վերադառնում է ծննդավայր, ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսուչի պաշտոնով։ Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ 31-ամյա Դանիել Վարուժանը։ 1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը ծնվեց Վարուժանի երրորդ զավակը՝  Հայկակը:

Վերլուծությունը՝ Դանիել վարուժանը սովորելով տարբեր երկրներում և ավելացնելով իր գիտելիքները, ժամանակի ընթացքում դառնում է շատ լավ բանաստեղծ։ Նա գրել է շատ բանաստեղծություններ, կատարել է թարգմանություններ, գրել է գրքեր, հոդվածներ և նոթեր։ Նա նաև երգարվեստի մեծ ներկայացուցիչ էր, քանի որ նա թողարկել է բազմաթիվ ժողովածուներ։ Նաև նա միշտ երազել է մշակել «Սասնա ծռեր» էպոսը։ Նա մահացել է շատ երիտասարդ տարիքում՝ 31 տարեկանում։ Նա 31 տարեկանում է գրել և կատարել այս ծավալուն և բարդ աշխատանքը, ավելին ապրելու դեպքում նա կկատարելագործեր իր աշխատանքները և կլիներ ավելի հայտնի և ավելի ճանաչված։

Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։

1․ Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։
Այս պատմվածքը մի ձկնորսի մասին է, ով շատ էր սիրում ձուկ բռնելու գործընթացը։ Մի օր նա պատահմամբ ձկան փոխարեն բռնում է աստղ։ Դրա մասին պատմում է իր կնոջը, իհարկե կինը շատ է ուրախանում այդ ամենը լսելուց։ Փոթորիկի ժամանակ մի քանի ձուկ էր մնացել, և ձկնորսը իր սայլով դարձավ արձան։ Իմ կարծիքով սա նրա պատիժն էր իր ագահ լինելու համար։ Իսկ աշուղը շատ բարի մարդ էր, այդ իսկ պատճառով էլ նա հասավ աստղերին։ Եվ իմ կարծիքով այս պատմվածքը ագահության և բարության մասին էր, այս պատմվածքում ագահը պատժվեց, իսկ բարին հասավ իր նպատակին։

2. Պատկերավորման ինչ միջոցներ կան պատմվածքում: Գտիր և դուրս բեր համապատասխան օրինակները:
Այս պատմվածքում կա փոխարինություն։

3. Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:

Ձկնորսը քար արձան դարձավ, քանի որ նա շատ ագահ էր և կարելի է ասել, որ իր ագահության համար պատժվեց։ Իսկ աշուղը շատ էր ցանկանում դիպչել աստղերին և նրա ցանկությունը կատարվեց։

Leave a comment